Քաղաքական
Զրո հանդուրժողականություն՝ ապօրինի վարքագծի նկատմամբ. ԱԻ նախարարն առաջին խորհրդակցությունն է անցկացրել
Արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 14-ին նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին խորհրդակցությունը: Մասնակցել են կառուցվածքային և փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների, ՊՈԱԿ-ների ղեկավարները:
«Ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններ են գործում ընդդեմ Հայաստանի»․ քաղաքագետ
Երեկ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ ռուս խաղաղապահները պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ: Ավելի վաղը ադրբեջանցիները անցել էին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ, որը գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցեց քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։
Թուրքիայի՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումն Ադրբեջանի հետ համակարգելը նախապայմանի առաջադրում է
Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը համակարգում է Ադրբեջանի հետ։
Սերժ Սարգսյանի գրասենյակը հրապարակել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացրած փաստաթուղթը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ հրապարակելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2016թ. օգոստոսին Արցախի խնդրի լուծման առաջարկությունների փաստաթղթի լուսապատճենը։
Մենք ուզում ենք ունենալ սահման և սահմանապահներ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել ԱԺ-ում՝ կառավարության ծրագրի կատարողականի ժամանակ։