Քաղաքական

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ու Ֆրանսիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարը քննարկել են ԼՂ հակամարտությունը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ու Ֆրանսիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարը քննարկել են ԼՂ հակամարտությունը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը զրուցել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Ֆրանսուա Դելատրեի հետ։

Կողմերն ընդգծել են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը շարունակական աջակցության անհրաժեշտությունը՝ անվտանգության ոլորտում ակտիվ օգնության և Մոսկվայի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման միջոցով:

Նրանք քննարկել են նաև ուկրաինացի փախստականներին օգնություն տրամադրելու հարցերը՝ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Ի թիվս այլ հարցերի՝ դիվանագետներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական