Քաղաքական

Մենք ուզում ենք ունենալ սահման և սահմանապահներ. Փաշինյան

Մենք ուզում ենք ունենալ սահման և սահմանապահներ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել ԱԺ-ում՝ կառավարության ծրագրի կատարողականի ժամանակ։ Նա կոչ արեց չխաղալ զոհերի էմոցիաների վրա:

Ըստ Փաշինյանի. «Ես զոհվածների գերեզմանների առաջ ծնկի եմ գալիս, ծնկի եմ եկել: Մենք պետք է ինքներս գրենք մեր պատմությունը, ոչ թե ուրիշներին թույլ տանք, որ իրենք գրեն մեր պատմությունն ու դա մատուցեն մեզ»։

Վարչապետը նշեց, թե Հայաստանը օրակարգ չի պարտադրել. «Մենք հողեր ենք պահել, քանի դեռ դա շատերին ձեռնտու է եղել, ախր եկեք սա հասկանանք: Հերիք է, այսքան նայել ենք, եկեք տեսնենք, այսքան լսել ենք, եկեք իմանանք, որովհետև հիմա մենք խոսում ենք Հայաստանի ու Արցախի լինել-չլինելու մասին: Հայաստանն ու Արցախը ընդամենը հողակտորներ չեն, Հայաստանը մարդիկ են, կարգավիճակ է, պետություն է, միջազգային իրավահարաբերության սուբյեկտ է, սա ենք մենք ուզում», - ասաց նա:

Փաշինյանի խոսքով, Հայաստանի շուրջ մեծ ագրեսիվություն կա ու դա միայն այնտեղ չէ, որտեղ տեսնում ենք. դա կա բազմաթիվ այլ տեղերում: Ըստ նրա՝ պետք է կառավարել ագրեսիվությունը, ուրիշ տարբերակ չկա։

Փաշինյանն անդրադարձավ ևս մեկ դիտարկման. «Ասում են՝ ժամկետայիններին հետ բերեք, պայմանագրայիններին տարեք, իսկ, կներեք, եթե պատերազմ սկսեց, բոլորը պետք է գնան առաջնագիծ: Մենք չենք ուզում ժամկետայիններին տանենք, պայմանագրայիններին բերենք, մենք ուզում ենք բոլորին հետ բերենք, որովհետև մենք ուզում ենք ունենալ սահման ու սահմանապահներ. քանի սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ, խաղաղությունն այն է, երբ սահմանին կանգած է սահմանապահ ու հարցերը կարգավորվում են սահմանային նշանների միջոցով, ոչ թե դիրքերի, բարձունքների: Մենք մոտ հազար զոհ ենք ունեցել խաղաղության ժամանակաշրջանում, մի մասը ոչ մարտական պայմաններում. դա խաղաղություն չէ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական