Քաղաքական

«Մենք թույլ չենք տալու մեր սերունդներին պահել մատաղացու գառան կարգավիճակով». Փաշինյան

«Մենք թույլ չենք տալու մեր սերունդներին պահել մատաղացու գառան կարգավիճակով». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման հաշվետվության եզրափակիչ ելույթում հայտարարել է, թե իր տպավորությամբ որոշ մարդիկ երազում են, որ Ղարաբաղի ժողովուրդը օր առաջ դուրս գա։ 

Նրա խոսքով. «Ոչ, Ղարաբաղի ժողովուրդը դուրս պետք է չգա Ղարաբաղից։ Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ապրի, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ։ Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է լինի ղարաբաղցի, արցախցի և հայ։ Սրա մասին է խոսքը»։

Վարչապետը շեշտեց, որ պատերազմում զինծառայողները դրա համար են զոհվել, որպեսզի հեռանկար բացվի Ղարաբաղի և Հայաստանի համար. «Մենք ճանապարհ ենք բացել, որպեսզի մեր ժողովրդին մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական