Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 14-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։ Դիմելով համանախագահին, Ռուբինյանն ասել է. «Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի մշտական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը»։
Կողմերը քննարկել են 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: