Քաղաքական

Սերժ Սարգսյանի գրասենյակը հրապարակել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացրած փաստաթուղթը

Սերժ Սարգսյանի գրասենյակը հրապարակել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացրած փաստաթուղթը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ հրապարակելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2016թ. օգոստոսին Արցախի խնդրի լուծման առաջարկությունների փաստաթղթի լուսապատճենը։

Ըստ Սերժ Սարգսյանի գրասենյակի. «ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցող կողմերին 2016թ. օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների փաստաթղթի առաջին երեք պարբերությունն է:

Արդյո՞ք այս առաջարկությունները նման են փուլային տարբերակին:

Հարցը ուղղված է սևով սպիտակի վրա հստակ և միանշանակ գրվածը (ընդգծումները մերն են) ընթերցող և ընկալող մարդկանց, ոչ թե այս ամենին քաջատեղյակ, բայց ԼՂ բանակցային գործընթացը միտումնավոր նենգափոխող, բանակցությունները ձախողածներին:

Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական