Միջազգային
Իսրայելում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարատեսակ
Արտերկրից ժամանած երկու ուղևորի մոտ Իսրայելում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տարբերակ:
Չավուշօղլուն խոսել է ՄԱԿ-ի համակարգի բարեփոխման անհրաժեշտության մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կարծիք է հայտնել, թե իրավիճակն Ուկրաինայում ցույց տվեց, որ ՄԱԿ-ի համակարգը բարեփոխումների կարիք ունի։
Ուկրաինայում իրադրությունը կառավարում են Արևմուտքի ներկայացուցիչները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները շատ արագ կավարտվեն, եթե ԱՄՆ-ը խաղաղության հաստատման դիրքորոշում որդեգրի։ Լուկաշենկոն նաև պնդել է, որ Ուկրաինան չպետք է Ռուսաստանի վրա հարձակման հարթակ դառնա:
Մոսկվան մշակում է ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցների պատասխանը. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան մշակում է ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած պատժամիջոցների պատասխանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության առաջին եվրոպական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պարամոնովը՝ այդ սահմանափակումները համարելով ոչ լեգիտիմ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է «սովի փոթորիկի» մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մարտի 19-ին հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է հանգեցնել համաշխարհային պարենային համակարգի փլուզմանը։