Ամերիկյան ռազմական ինքնաթիռը, որում չորս մարդ է եղել, Նորվեգիայի հյուսիսում կործանվել է:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ինքնաթիռը մասնակցում էր ՆԱՏՕ-ի Cold Response զորավարժություններին:
Նորվեգիայում այս պահին որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում: Տարվում է հետաքննություն՝ հասկանալու ինքնաթիռի կործանման պատճառը: