Միջազգային

Իսրայելում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարատեսակ

Իսրայելում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարատեսակ

Արտասահմանից Իսրայել վերադարձած երկու ուղևորի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակ. հայտնում է իսրայելական Yediot Ahronot-ը՝ վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարությանը։

Նախարարությունը հայտնել է, որ PCR թեստերն այդ անձանց մոտ հայտնաբերել են տարբերակ, որը, ըստ երևույթին, omicron-ի և դրա BA.2 ենթատեսակի համադրություն է:

Հաղորդվում է, որ ուղևորների մոտ առկա են հիվանդության մեղմ ախտանիշներ՝ ջերմություն, գլխացավ: Նրանցից ոչ մեկը հատուկ բժշկական օգնության կարիք չունի։ «Օմիկրոնի ալիքի ժամանակ զանգվածային վարակվածությունը գոնե որոշ ժամանակ կծառայի որպես իմունային պաշտպանություն», - ասում է իմունոլոգ, Բար-Իլան համալսարանի պրոֆեսոր Կիրիլ Քոհենը։ Նրանք, ովքեր վարակվել են Omicron-ով, համեմատաբար անձեռնմխելի են վիրուսից ու դրա տարբերակներից: Իսրայելում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը և ծանր հիվանդների թիվը շարունակում են նվազել։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական