Միջազգային

Չավուշօղլուն խոսել է ՄԱԿ-ի համակարգի բարեփոխման անհրաժեշտության մասին

Չավուշօղլուն խոսել է ՄԱԿ-ի համակարգի բարեփոխման անհրաժեշտության մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կարծիք է հայտնել, թե իրավիճակն Ուկրաինայում ցույց տվեց, որ ՄԱԿ-ի համակարգը բարեփոխումների կարիք ունի։ 

Ճապոնիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում նա նշել է, թե առաջին հերթին անհրաժեշտ է բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը. «Մենք Ճապոնիայի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել այս հարցի շուրջ»: 

Սակայն Թուրքիայի արտգործնախարարը չի մանրամասնել այդ պայմանավորվածությունների մասին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական