Միջազգային

Պուտինը և Մակրոնը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում

Պուտինը և Մակրոնը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նախագահները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Վլադիմիր Պուտինը նախագահ Էմանուել Մակրոնին ասել է, որ հատուկ գործողության ընթացքում ՌԴ Զինված ուժերն անում են հնարավոր ամեն բան՝ փրկելու խաղաղ բնակիչների կյանքը՝ կազմակերպելով մարդասիրական միջանցքներ։

Բացի այդ, Պուտինը ուշադրություն է հրավիրել Ուկրաինայի անվտանգության ուժերի և ազգայնականների կողմից ամեն օր իրականացվող բազմաթիվ ռազմական հանցագործությունների, մասնավորապես՝ Դոնբասի քաղաքների զանգվածային հրթիռակոծման և հրետակոծման վրա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական