Միջազգային

Մոսկվան մշակում է ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցների պատասխանը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան մշակում է ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցների պատասխանը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտգործնախարարության առաջին եվրոպական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պարամոնովը հայտարարել է, թե Մոսկվան մշակում է ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած պատժամիջոցների պատասխանը։

Նա նշել է, որ պատժամիջոցները Ռուսաստանի ընտրությունը չեն։ Նրա խոսքով՝ Մոսկվան երբեք չի օգտագործել, օրինակ՝ էներգամատակարարումը որպես ճնշման գործիք, և ռուսական ընկերությունները շարունակում են ամբողջ ծավալով կատարել Եվրոպա էներգակիրների մատակարարման իրենց պարտավորությունները:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվայի նկատմամբ Եվրոպայի քաղաքականությունը մոտ է «բացահայտ ռասիզմի»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական