Միջազգային
Ալեքսանդր Նևզորովը և նրա կլինը Ուկրաինայի քաղաքացիություն են ստացել
Ռուս անվանի լրագրող Ալեքսանդր Նևզորովը և նրա կլինը՝ Լիդիան, Ուկրաինայի քաղաքացիություն են ստացել: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այդ լուրը հաստատել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:
Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Անկարա. կքննարկվի նաև ԼՂ հակամարտությունը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Անկարա, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։։
Թուրքիան և ԵՄ-ը քննարկել են Ադրբեջանից ու Թուրքմենստանից գազի մատակարարման հարցը
Թուրքիան և ԵՄ-ն քննարկել են Հարավային գազային միջանցքով Ադրբեջանից և Թուրքմենստանից Եվրոպա գազի մատակարարման հարցը։
ԵՄ-ն հաստատեց պատժամիջոցների վեցերորդ փաթեթը
Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ուրբաթ օրը՝ «ԵՄ պաշտոնական ամսագրում» հրապարակվելուց հետո։
Հունգարիան Եվրախորհրդարանում կարող է զրկվել ձայնի իրավունքից
Եվրախորհրդարանի փոխնախագահ Կատարինա Բարլին կոչ է արել Հունգարիային զրկել Եվրամիությունում ձայնի իրավունքից։ Այդ մասին նա հայտարարել է MDR Aktuell-ին տված հարցազրույցում։