ԵՄ-ն հաստատել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը:
Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ուրբաթ օրը՝ «ԵՄ պաշտոնական ամսագրում» հրապարակվելուց հետո։
Ուժի մեջ կմտնի նավթի և նավթամթերքի մատակարարումների էմբարգոն, որ նախկինում հետաձգվել էր։
Պատժամիջոցների նոր փաթեթը նախատեսում է իր տարածքում «Ռոսիա-24», «ՌՏՌ-Պլանետա», «ՏՎ-Ցենտր» հեռուստաալիքների հեռարձակման անջատում, ինչպես նաև՝ «Սբերբանկի», «Ռոսսելխոզբանկի», ICB և Բելառուսի զարգացման և վերակառուցման բանկի անջատում SWIFT համակարգից, խորհրդատվական, աուդիտորական և PR ծառայությունների արգելք, ռուսական նավթի մատակարարման մասնակի էմբարգոյի սահմանում։
Միաժամանակ, սակայն, ժամանակավորապես չի գործի Բուլղարիայի և Խորվաթիայի համար Ռուսաստանի նավթի ծովային մատակարարման արգելքը։