Միջազգային

Մոսկվայում բիզնես-կենտրոն է այրվում. շենքում կան արգելափակված մարդիկ

Մոսկվայում բիզնես-կենտրոն է այրվում. շենքում կան արգելափակված մարդիկ

Մոսկվայում այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել «Գրանդ Սետուն Պլազա» բիզնես կենտրոնում։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, շենքում մարդիկ են արգելափակվել՝ վեցերորդ ու յոթերորդ հարկերում։ Հրդեհի բարդության աստիճանը հասել է 5 հնարավորից 5-ի, այրվում են շենքի առաջին չորս հարկերը:

ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ նախնական տեղեկություններով ՝ հրդեհի մակերեսը կազմում է 1 000 քմ: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 180 մարդ և 41 միավոր տեխնիկա։ 

Դեպքի վայրում են ԱԻՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ԱԻ նախարար Ալեքսանդր Կուրենկովը։

Զոհերի ու վիրավորների մասին առայժմ չի հաղորդվում։ Չեն նշվում նաև հրդեհի պատճառները։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական