Միջազգային

Հունգարիան Եվրախորհրդարանում կարող է զրկվել ձայնի իրավունքից

Հունգարիան Եվրախորհրդարանում կարող է զրկվել ձայնի իրավունքից

Եվրախորհրդարանի փոխնախագահ Կատարինա Բարլին կոչ է արել Հունգարիային զրկել Եվրամիությունում ձայնի իրավունքից։ Այդ մասին նա հայտարարել է MDR Aktuell-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, Բուդապեշտը շանտաժի համար օգտագործում է ԵՄ միաձայնության սկզբունքը։ Բարլին հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ բանակցություններում Հունգարիան մի քանի շաբաթով արգելափակել է դրա ընդունումը՝ նավթի էմբարգոյի պատճառով։

Բարլին ասել է, որ երկրի ձայնի իրավունքը կարող է կասեցվել օրենքի գերակայությունը խախտելու համար: Հատկապես Հունգարիայում այլեւս չի կարելի խոսել ժողովրդավարական ու իրավական հարաբերությունների մասին, ասել է Եվրախորհրդարանի փոխնախագահը։

Նա հավելել է, որ բոլոր անդամ երկրների միաձայն համաձայնությունը, որն անհրաժեշտ է ԵՄ մակարդակով կարևոր որոշումներ կայացնելու համար, «վերադառնում է այն ժամանակներին, երբ ԵՄ-ն բաղկացած էր վեց երկրներից, իսկ այժմ դա այլևս գործնական չէ»։

Հիշեցնենք, որ Հունգարիան արգելափակել էր Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի հաստատումը` պնդելով, որ ՌՈՒԵ Մոսկվայի Պատրիարք Կիրիլը բացառվի պատժամիջոցների ցուցակից:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական