Թուրքիան և ԵՄ-ը քննարկել են Հարավային գազային միջանցքով Ադրբեջանից և Թուրքմենստանից Եվրոպա գազի մատակարարման հարցը։
Ըստ թուրքական Milliyet թերթի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել ապագայում Ռուսաստանից գազի վրա եվրոպական էմբարգոյի սահմանման հնարավորությունը՝ նշելով, որ ամեն ինչ կախված կլինի Ուկրաինայում իրավիճակի զարգացումից։
Թերթը գրում է. «Անկարայում երեք տարի անց՝ մայիսի 31-ին կայացել է Թուրքիայի և Եվրամիության միջև քաղաքական երկխոսության հանդիպումը։ Ի թիվս այլ հարցերի, երբ հանդիպմանը քննարկվել է այն հարցը, որ Եվրոպան բանակցում է Ադրբեջանից և Թուրքմենստանից գազի մատակարարման շուրջ՝ իր էներգետիկ կարիքները բավարարելու համար, թուրքական պատվիրակությունը հիշեցրել է, որ գազը պետք է անցնի Հարավային գազային միջանցքով»։