ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից պահանջել են հաշվետվություն տրամադրել Ուկրաինային օգնելու համար հատկացված 40 միլիարդ դոլարի ծախսերի վերաբերյալ։
Եթե Սպիտակ տունը չկարողանա հաշվել հատկացված միջոցների չափը և պատշաճ կերպով հետևել, թե ինչպես են տեղ հասնում հազարավոր զենքերն ու զինտեխնիկան, Կոնգրեսի անդամների ճնշող մեծամասնությունը կարող է չաջակցել օգնության հաջորդ փաթեթը: Կոնգրեսականները մտահոգված են այն փաստով, որ նախկին օգնության փաթեթներից որոշ միջոցներ իրականում «գոլորշիացել են»։
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը խոստովանել էր, որ ԱՄՆ իշխանությունները բավարար ռեսուրսներ չունեն հետևելու այն զենքերին, որոնք Վաշինգտոնը փոխանցում է Ուկրաինային: