Միջազգային
Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ խաղաղության պայմանագիրը ապագայում նոր հակամարտությունների նախադրյալներ կստեղծի. Դենիս Գոնչար
Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ խաղաղության պայմանագիր կնքելու փորձը՝ ի վնաս որակի և պատշաճ պատրաստվածության, ապագայում նոր կոնֆլիկտների կհանգեցնի։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը ։
ԻՊ–ն հայտնել է իր առաջնորդի մահվան մասին
«Իսլամական պետություն» ջիհադական խմբավորումը, որ մի շարք երկրներում ճանաչվել է ահաբեկչական, հայտնել է իր առաջնորդ Աբու Ալ-Հուսեյն Ալ-Հուսեյնի Ալ-Քուրայշիի մահվան մասին: Նա ԻՊ-ն ղեկավարել է 2022 թվականի նոյեմբերից։
Մորդովիայում հղիության արհեստական ընդհատման համար պատասխանատվություն է սահմանվել
Աբորտների քարոզչության և հղիության արհեստական ընդհատման հակման համար վարչական պատասխանատվություն է սպառնում։ Քաղաքացիների համար տուգանքը կկազմի հինգից տասը հազար ռուբլի, կազմակերպությունների համար՝ 100-ից 200 հազար ռուբլի կամ գործունեության կասեցում մինչև 90 օր:
Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու համար իրեն ևս մեկ մեղադրական եզրակացություն է պետք
Ակնկալվում է, որ Թրամփը հինգշաբթի կմեկնի Վաշինգտոն՝ մասնակցելու 2021 թվականի հունվարին Կապիտոլիումի գրոհի վերաբերյալ դատական նիստին:
Իլհամ Ալիևը Լուի Բոնոյի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի վերաբերյալալ հարցեր
Օգոստոսի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուի Բոնոյին: