Միջազգային

Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ խաղաղության պայմանագիրը ապագայում նոր հակամարտությունների նախադրյալներ կստեղծի. Դենիս Գոնչար

Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ խաղաղության պայմանագիրը ապագայում նոր հակամարտությունների նախադրյալներ կստեղծի. Դենիս Գոնչար

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ խաղաղության պայմանագիր կնքելու փորձը՝ ի վնաս որակի և պատշաճ պատրաստվածության, ապագայում նոր կոնֆլիկտների կհանգեցնի»․ այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Հապճեպ պատրաստված, հում պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջան։ Ընդհակառակն, նախադրյալներ կստեղծի ապագայում նոր հակամարտությունների և ողբերգությունների համար։ Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի որոշումների որակյալ պատրաստմանը», - ընդգծել Է դիվանագետը։

Ըստ Գոնչարի՝ արևմտյան մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում այն մասին, որ Բաքուն և Երևանը կարող են խաղաղության պայմանագիր կնքել «գրեթե առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում»։ Գոնչարի խոսքով՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ ստորագրման ժամկետները որոշեն իրենք՝ կողմերը․ «Պատասխանատու միջնորդների խնդիրը ոչ թե բանակցային գործընթացն արագացնելն է՝ ի շահ կոնյունկտուրային նկատառումների, այլ նպաստելն ամուր երկարաժամկետ պայմանավորվածություններին։ Դրանք պետք է հիմնվեն ռեալ իրողությունների վրա, առաջին՝ հերթին ռուս-հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հայտարարությունների և դրանց հիման վրա գործող մեխանիզմների», - եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական