Միջազգային

Իլհամ Ալիևը Լուի Բոնոյի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի վերաբերյալալ հարցեր

Իլհամ Ալիևը Լուի Բոնոյի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի վերաբերյալալ հարցեր

Օգոստոսի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուի Բոնոյին:

Հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը վերահաստատել է խաղաղ գործընթացը շարունակելու ադրբեջանական կողմի վճռականությունը։ Անդրադարձել է կատարվել նաև Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցի ընթացքում բարձրացված հարցերին։

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական