Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ-ում «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանություն» օրակարգի կետի ներքո ԱՄՆ կողմից կազմակերպված «Սովի և հակամարտության հետևանքով գլոբալ պարենային անապահովության» թեմայով բաց քննարկմանը կոչ է արել վերացնել Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտները։
«ՄԱԿ-ում Ֆրանսիան կոչ է անում վերացնել Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական և պարենային օգնության մատակարարման, ինչպես նաև տեղաշարժի խոչընդոտները՝ համաձայն ԱՄԴ-ի 2023 թ․ մարտի 22-ի որոշման»,- ասվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան «Թվիթերի» էջում արված գրառման մեջ։