Միջազգային

«Գործի են դրվում բացարձակ կեղտոտ մեթոդներ. ապավինում ենք մեր հայ բարեկամների իմաստնությանը». Դենիս Գոնչար

«Գործի են դրվում բացարձակ կեղտոտ մեթոդներ. ապավինում ենք մեր հայ բարեկամների իմաստնությանը». Դենիս Գոնչար

«Արևմուտքի երկրները կեղտոտ մեթոդներով շանտաժի են ենթարկում Հայաստանին՝ տրամադրելով Ռուսաստանի հետ գործընկերության դեմ»․ այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

Ինչպես նշել Է դիվանագետը, այսօր Մոսկվայի և Երևանի միջև «արտաքին քաղաքական սերտ համակարգում» է հաստատվել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում:

«Իսկ եթե խոսենք Երևանի հետ հարաբերություններում ինչ-որ բացասական պահերի մասին, ապա դրանք պայմանավորված են առաջին հերթին ռուս-հայկական գործընկերությանը վնասելու՝ Արևմուտքի երկրների չդադարող փորձերով։ Գործի են դրվում ցանկացած, այդ թվում՝ բացարձակ կեղտոտ մեթոդներ՝ պատժամիջոցների շանտաժ, անբարեխիղճ մրցակցություն, ամորֆ խոստումներ, որոնցում, ինչպես ասում է հայկական ասացվածքը, «ավելի շատ ծուխ է, քան խորոված», - ընդգծել է Գոնչարը։

Նա նշել է, որ բոլորը կարող էին «աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում, բազմիցս համոզվել, թե ինչով է ավարտվում արևմտյան բարեկամությունը․ «Ապավինում ենք մեր հայ բարեկամների իմաստնությանը։ Մենք տրամադրված ենք, ինչպես և նախկինում, լուծել բոլոր խնդրահարույց պահերը՝ դաշնակցային ճանապարհով, ուղիղ և անկեղծ երկխոսության շրջանակներում», - եզրափակել է դիվանագետը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական