Միջազգային
Պակիստանի նախկին վարչապետը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման
Իսլամաբադում դատարանը Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանին դատապարտել է 3 տարվա ազատազրկման՝ Թոշահան պետական գանձարանում պահվող թանկարժեք իրերի վաճառքի հետ կապված խարդախության գործով։
Արգենտինայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Արգենտինայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էրդողանը կայցելի Պարսից ծոցի երկրներ և Գերմանիա
Օգոստոսին Էրդողանը պետք է այցելի Բահրեյն, Օման, Քուվեյթ և Իրաք։
Պուտինն ու Էրդողանը կարող են քննարկել Թուրքիայում գազային հանգույցի նախագիծը․ ԶԼՄ
Թուրքիայի և Ռուսաստանի միջև էներգետիկ նախագծերը, մասնավորապես՝ «գազային հանգույցի» նախագիծը, կարող են քննարկվել օգոստոսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրված այցի ժամանակ։
Մադուրոն Թրամփին մեղադրել է իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի Ազգային գվարդիայի 86-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարության ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է 2018 թվականին իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։