ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ 2024 թվականի գալիք նախագահական ընտրություններում հաղթելու համար իրեն եւս մեկ մեղադրական եզրակացություն է պետք։
«Ինձ եւս մեկ մեղադրական եզրակացություն է պետք՝ իմ հաղթանակն ապահովելու համար»- նա գրել է Truth Social-ում:
Ավելի վաղ նա ասել էր, որ ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիկ Գարլենդը նախագահ Ջո Բայդենի ցուցումով նրան կմեղադրի այնքան հանցագործությունների մեջ, որքան կարող եք պատկերացնել։
Թրամփի մրցակից և նախագահի հանրապետական թեկնածու Վիվեկ Ռամասվամին, մեկնաբանելով պետության նախկին ղեկավարին ուղղված դատախազների մեղադրանքները, ասել է, որ ԱՄՆ կառավարությունը չի վստահում ժողովրդին իր առաջնորդների ընտրության հարցում։
Ակնկալվում է, որ Թրամփը հինգշաբթի կմեկնի Վաշինգտոն՝ մասնակցելու 2021 թվականի հունվարին Կապիտոլիումի գրոհի վերաբերյալ դատական նիստին: