Քաղաքական
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Ադրբեջանի նախագահը իր իսկ հայտարարությամբ ընդունել է, որ միջանցքի մասին պնդումները որևէ աղերս չունեն եռակողմ հայտարարության հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձանագրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին հայտարարություններով վերջապես անկեղծորեն նշում է, որ այսպես կոչված միջանցքի մասին արվող պնդումները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ որևէ աղերս չունեն: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ընդգծել է՝ հայտարարության մեջ կա հիշատակում միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին, որն էլ ավելի քան մեկ ամիս է ապօրինի կերպով շրջափակված է Ադրբեջանի կողմից։
ԱԺ նախագահը չի բացառել, որ ընդդիմադիր կոնկրետ պատգամավորներին մանդատից զրկելու հարցով դիմեն ՍԴ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների բացակայությունների հարցով ՍԴ դիմելու հավանականությանը, չբացառելով, որ կոնկրետ պատգամավորների վերաբերյալ լինի որոշում։ Ըստ նրա՝ այդ հարցը դեռ պետք է քննարկեն խմբակցությունում։
Հայաստանը չի ներգրավվելու Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին. ԱԺ նախագահ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայաստանը չի ներգրավվելու Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին։
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարին է ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակը
Հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ: