ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի հարցում ՀՀ իշխանությունների քաղաքականությունն անմիտ է որակել։
Լրագրողի հարցին ի պատասխան Սարգսյանն ասել է. «Անմիտ քաղաքականության շարունակությունն է, ոչ թե վախվորած, ուղղակի անմիտ»։
Նա նաև ընդգծել է, որ ԼՂ իշխանությունները, ժողովուրդը հաստատակամ է իր որոշման մեջ. «Հայաստանի կառավարիչները մեկ անգամ ևս հայտարարել են, որ իրենք Արցախի անվտանգության երաշխավորն են, բայց, մի տեսակ, կիսատ-պռատ երաշխավոր են, էլի: Տեսնենք, թե ինչպես են զարգանում դեպքերը»։