Քաղաքական
ԱԳ փոխնախարարը Չեխիայի դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժի արգելափակման հետևանքները
Հունվարի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Միացյալ Թագավորությունը չի արգելափակել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը. դեսպան (Արմենպրես)
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը հայտարարել է, թե իրենց երկիրը չի արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ մամուլի համար հայտարարությունը, որը պետք է ընդունվեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ քննարկումից հետո:
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Պոլսի հայոց պատրիարքին հրավիրել է Հայաստան-Թուրքիա խաղին
Կ․ Պոլսի հայոց պատրիարք Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը սուրբծննդյան ընդունելության շրջանակներում ընդունել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մուրադ Աքսուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև «Լույս TV»-ի հիմնադիր Արամ Քուրանը։
Զինծառայողների մարմինները դուրս բերելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ
Ըստ Արման Սարգսյանի՝ ադրբեջանական կողմի հետ այս կապակցությամբ վարվում են բանակցություններ. «Ամեն ինչ արվում է, ընդհուպ՝ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու միջոցով, որ հնարավորություն ընձեռնվի մեր զոհված զինծառայողների մարմինները դուրս բերել»։
Գեղամ Նազարյանը լքում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը լքում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը. այս մասին հայտարարել է Նազարյանը։