ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների բացակայությունների հարցով ՍԴ դիմելու հավանականությանը, չբացառելով, որ կոնկրետ պատգամավորների վերաբերյալ լինի որոշում։ Ըստ նրա՝ այդ հարցը դեռ պետք է քննարկեն խմբակցությունում։
Նրա խոսքով. «Դա ըստ ցանկության չի արվում, այլ՝ օրենքի պահանջ է։ Երբ լրանում է ժամկետը, բացակաների քանակն անցնում է թույլատրելի չափը, այդ հարցը հայտնվում է ԱԺ խորհրդի նիստի օրակարգում։ Երկրորդը՝ մենք խմբակցության ընկերների հետ կքննարկենք ու որոշում կկայացնենք, և հիմա ճիշտ չէ՝ ես հիմա ինչ-որ նախապես բան ասեմ»։ Ալեն Սիմոնյանը նաև նշել է. «Խմբակցության հետ կքննարկենք։ Կարող է՝ կոնկրետ պատգամավորների վերաբերյալ լինի որոշում, կարող է՝ չլինի որոշում, հաշվի առնելով, որ իրենք վերադարձել են և շարունակում են չակերտավոր աշխատել»։
Հիշեցնենք՝ հունվարի 13-ին Ազգային ժողովը խորհրդի նիստ կհրավիրի, որի ընթացքում բացակաների քանակը գերազանցած պատգամավորների մասով ՍԴ դիմել-չդիմելու վերաբերյալ որոշում կկայացվի: