Քաղաքական

Հայաստանը չի ներգրավվելու Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին. ԱԺ նախագահ

Հայաստանը չի ներգրավվելու Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայաստանը չի ներգրավվելու Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին։

Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է. «Իսկ Հայաստա՞նն է փակել Լաչինի միջանցքը։ Իսկ Հայաստանը ինչի՞ հաշվին վարի էդ բանակցությունները։ Հայաստանի կողմից որևիցե քայլ եռակողմ համաձայնագրի մեջ կա՞, որը վերաբերվում է Լաչինի միջանցքին։ Ոչ, չկա։ Ինչի՞ ենք ուզում մենք եռակողմ համաձայնագիրը, որը հիմք է հանդիսանում Արցախում ապրող հայերի, Լեռնային Ղարաբաղի անվանման և մնացած բաների համար, մենք առ ոչինչ սարքենք մեր գործողություններով։ Այսինքն՝ էն պահից սկսած, երբ դու մտնում ես այդ խոսակցության մեջ որպես կողմ, դու չեղյալ ես համարում նոյեմբերի 9-ի հայտարարությունը»։

Հարցին՝ Հայաստանը կողմ է նոյեմբերի 9-ի հայտարարության, նաև երաշխավորն է, որ կատարվի այդ հայտարարությունը, Սիմոնյանն ասել է. «Երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։ Հենց հակառակորդի նպատակը ես չեմ բացառում, որ Հայաստանը ներքաշելն է այդ խոսակցության մեջ։ Եվ նաև ենթադրում եմ, որ հենց Լաչինի միջանցքը փակվել է հենց դրա համար։ Որպեսզի, օրինակ, մեզ պարտադրվի նման միջանցք Հայաստանի տարածքով։ Մենք ինչի՞ պետք ա մտնենք էդ խոսակցության մեջ։ Այո, մենք ամեն ինչ կանենք, որ Լաչինի միջանցքը բացվի, որ այն պարտավորությունները, որոնք որ ստանձնվել են կողմերի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ի կատար ածվեն։ Բայց մտնել այդ խոսակցության մեջ և ինչ-որ ձևով նոր գործընթաց սկսել, դրանով նոյեմբերի 9-ը սարքել առ ոչինչ, դա, կարծում եմ, սխալ կլինի»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական