ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը կամ պետք է գործի, կամ հայտարարի, որ գոյություն չունի. «ՀԱՊԿ-ը կամ պետք է հայտարարի, որ ՀՀ սահմանը Ջերմուկի մոտով անցնող սահմանը, Սև լճի մոտով անցնող սահմանն իր պատասխանատվության գոտին է, կամ պետք է հայտարարի, որ իր պատասխանատվության գոտին անորոշ է»։
Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ը որտե՞ղ է ուզում զորավարժություն անել. «Ես կարծում եմ՝ ՌԴ-ում հասկանում են, թե ինչ է կատարվում, իրենք պետք է գնահատեն մեր զսպվածությունը, և ակնկալում ենք՝ գոնե քաղաքական մակարդակով քայլեր, որոնք կբերեն իրավիճակի հանդարտեցմանը, Լաչինի միջանցքի բացմանը»։
Սիմոնյանի խոսքով, ամենաոչհասցեական, լղոզված հայտարարությունները հնչում են այն կողմից, որտեղից պետք է հնչեին ամենահասցեականը։