Քաղաքական
Հետապնդում է հարուցվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության 60 ներկայացուցչի նկատմամբ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել է, թե դատախազությունը ունի օբյեկտիվ ապացույցներ, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինծառայողների կողմից թույլ են տրվել միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ:
2021թ. նախորդ տարվանից 10 հազարով ավելի քրեական գործ է քննվել. Դավթյան
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Վանեցյանը կոչ է անում գալ Ազատության հրապարակ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը քաղաքացիներին կոչ է անում ավելի ակտիվ լինել, գալ Ազատության հրապարակ, միանալ պայքարին։
«Հայաստան» խմբակցությունը հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարությունն առաջարկել է հետաձգել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում առաջարկել է հետաձգել «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» իրենց հայտարարության նախագիծը,
ՊՆ-ն պարզաբանել է գույքի վաճառքի հետ կապված լուրերը
Ի պատասխան լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունների, թե պաշտպանության նախարարությունը «զորամասեր, զորանոցներ, կամ գույք է վաճառում», հայտնում ենք, որ բանակի ձևավորման առաջին իսկ օրվանից և մինչև այսօր, կախված տվյալ պահին զինված ուժերի առջև կանգնած խնդիրներից, մշտապես իրականացվել են գործընթացներ, որոնց հիմնական նպատակը ՊՆ ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումն է։Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը: