Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունը հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարությունն առաջարկել է հետաձգել

«Հայաստան» խմբակցությունը հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարությունն առաջարկել է հետաձգել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում առաջարկել է հետաձգել «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» իրենց հայտարարության նախագիծը, նշելով, որ այն պետք է լրամշակվի։ Ռուստամյանի խոսքով, լրամշակումից հետո արդեն այն կներկայացվի հանձնաժողովի քննարկմանը։

Նիստը նախագահող ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն էլ անդրադառնալով ընդդիմադիրների նախաձեռնած խորհրդարանական լսումներին, հայտարարել է, թե դրանց հետ կապված տեխնիկական խնդիրներ կան, որոնք լուծվելուց հետո արդեն հնարավոր կլինի կազմակերպել դրանք։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական