ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը քաղաքացիներին կոչ է անում ավելի ակտիվ լինել, գալ Ազատության հրապարակ, միանալ պայքարին։
Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Այս պայքարը հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայ ժողովրդի է»։
Պատասխանելով հարցին, թե ոստիկանությունն ինչու չի թույլատրում վրաններ տեղադրել, Վանեցյանն ասաց. «Չեմ կարծում, որ դա ուղղակի ոստիկանության որոշումն է, այդ որոշումը քաղաքական է։ Քաղաքական իշխանությունները, տեսնելով, որ Ազատության հրապարակում սկսած շարժումը ժամ ժամի թափ է հավաքում, փորձում են որևէ կերպ կասեցնել այս շարժման ընթացքը, բայց ես համոզված եմ, որ չի հաջողվելու»։