Քաղաքական

2021թ. նախորդ տարվանից 10 հազարով ավելի քրեական գործ է քննվել. Դավթյան

2021թ. նախորդ տարվանից 10 հազարով ավելի քրեական գործ է քննվել. Դավթյան

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը: 

Նա նշեց, որ քրեական հետապնդման մարմինների համար 2021 թվականն աշխատանքի ծանրաբեռնվածության և բարդությունների առումով արտառոց տարի է եղել:

Նրա խոսքով. «2021 թվականի ընթացքում շարունակվում էր համավարակը, դրան պետք է գումարենք հետպատերազմական հուզական մթնոլորտը, որ կար երկրում, դրանով պայմանավորված՝ բազում իրավախախտումների, իրավակարգին սպառնացող ռիսկերի գոյությունը»։

Նախորդ տարվա ընթացքում ՀՀ բոլոր նախաքննական մարմինների վարույթում քննվել է շուրջ 44 751 քրեական գործ: Այս թիվը 10 000-ով ավելի է 2020 թվականի ցուցանիշների համեմատությամբ: 

Ըստ Դավթյանի. «Դատախազական ծանրաբեռնվածությունն այդ 44 751 քրեական գործերի նկատմամբ հսկողություն իրականացնելիս մեկ դատախազի հաշվով կազմել է շուրջ 123 քրեական գործ: Քննիչի միջին ծանրաբեռնվածությունը եղել է 76 քրեական գործ»: 

Տարվա ընթացքում կայացվել է շուրջ 9000 դատախազական ակտ: Էապես ավելացել է դատախազական ցուցումների թիվը: Դատախազների կողմից տարվա ընթացքում տրվել է 5300 ցուցում, որը գերազանցում է  2020 թվականի արդյունքները: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական