Քաղաքական
Արարատ Միրզոյանն ընդունել է Բուլղարիայի ԱԳ փոխնախարարին
Մայիսի 27-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, բուլղարականը՝ Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալ Իրենա Դիմիտրովան:
ԵԱՏՄ երկրները պետք է օպերատիվ հարմարվեն արագ փոփոխվող արտաքին և ներքին պայմաններին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակապի միջոցով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ- Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Չեռնոգորիան աջակցում է ՀՀ ղեկավարության` տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին
Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչն այսօր հայտարարել է, թե Չեռնոգորիան մեծապես հարգում է Հայաստանի ղեկավարության ջանքերը, որոնք ուղղված են տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն ապահովելուն:
Պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:
Մեկ անձ բերման է ենթարկվել Չարենցավանի, ևս 2-ն էլ՝ Վարդենիսի բաժին
Ոստիկանությունը Սևան Երևան ճանապարհի ավտոերթի մասնակիցներից 1 հոգու բերման է ենթարկել։