Քաղաքական

Մեկ անձ բերման է ենթարկվել Չարենցավանի, ևս 2-ն էլ՝ Վարդենիսի բաժին

Մեկ անձ բերման է ենթարկվել Չարենցավանի, ևս 2-ն էլ՝ Վարդենիսի բաժին

Ոստիկանությունը Սևան Երևան ճանապարհի ավտոերթի մասնակիցներից 1 հոգու բերման է ենթարկել։

Radar Armenia-ն ոստիկանությունից տեղեկացավ, որ քաղաքացին ոստիկանության Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հատկանիշներով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելու համար։

Ոստիկանությունից նաև տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզում էլ 2 անձ բերման է ենթարկվել Վարդենիսի բաժին՝ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։

Նշենք, որ ընդդիմադիրները հայտարարում են Գեղարքունիքի մարզի Սոթք-Վարդենիս ավտոճանապարհը փակելու, Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանին ու նրա տեղակալ, ներկայումս Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանին բերման ենթարկելու մասին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական