Քաղաքական

Չեռնոգորիան աջակցում է ՀՀ ղեկավարության` տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին

Չեռնոգորիան աջակցում է ՀՀ ղեկավարության` տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին

Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչն այսօր հայտարարել է, թե Չեռնոգորիան մեծապես հարգում է Հայաստանի ղեկավարության ջանքերը, որոնք ուղղված են տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն ապահովելուն: 

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ասուլիսում, անդրադառնալով Հայաստանի իշխանության կողմից որդեգրած խաղաղ զարգացման դարաշրջանի քաղաքականությանը, նա ասել է՝ «Իրապես ցանկանում ենք, որ կողմերը հասնեն լուծումների, որոնք կհանգեցնեն երկարատև խաղաղության և կայունության տարածաշրջանում:

Խաղաղությունն ու կայունությունն իրենց հերթին կհանգեցնեն արագացված տնտեսական զարգացմանը: Հաջողություն ենք մաղթում: Մաղթում եմ, որպեսզի դուք հասնեք ձեր նպատակներին: Վստահ եմ, որ դուք ընտրում եք ճիշտ լուծումներ, և մենք արդեն իսկ անհամբերությամբ սպասում ենք մեր ապագա համագործակցությանը»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական