Դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Գևորգ Պետրոսյանը մեղադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործմամբ, անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով նրա արժանապատվությունը վիրավորելու և անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութ տարածելու մեջ։
Քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։
Գևորգ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։