Միջազգային
Վրաստանի արմատական ընդդիմությունը հունիսի վերջին կարող է պետական հեղաշրջման փորձ կատարել
Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, թե Վրաստանում արմատական ընդդիմությունը հունիսի վերջին կարող է պետական հեղաշրջման փորձ կատարել, եթե ԵՄ-ն երկրին չշնորհի կազմակերպությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։
ԱՄԷ-ն հույս ունի Թուրքիայի հետ առևտրային գործարք կնքել
Արաբական Միացյալ Էմիրությունները հույս ունի մոտ ապագայում ավարտել Թուրքիայի հետ առևտրային գործընկերության համաձայնագիրը, որը հնարավորություն կտա մեծացնել առևտրի ծավալը: Այդ մասին հայտարարել է ԱՄԷ-ի ԱԳ նախարարը Ստամբուլ կատարած այցի ժամանակ, որի ընթացքում Աբդուլլահ բեն Զայիդը հանդիպել է նախագահ Էրդողանի և արտգործնախարար Չավուշօղլուի հետ։
Հայտնաբերել են Նեպալում կործանված ինքնաթիռի 14 ուղևորների մարմինները
Նեպալում ինքնաթիռի կործանման վայրում երկուշաբթի օրը գտել են 14 ուղեւորների մարմինները. դրանք դատաբժշկական փորձաքննության կուղարկեն երկրի մայրաքաղաք Կատմանդու:
«Ես շարունակում եմ ժամանակ տրամադրել գլոբալ միջուկային անվտանգության հարցերին». Նազարբաև
Ղազախստանի նախկին նախագահ Նազարբաևն ասել է, որ աշխատում է իր կյանքի հիշողությունների վրա:
BBC-ի ռեպորտաժը՝ Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիների մասին
BBC-ին ռեպորտաժ է պատրաստել Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիների մասին։