Միջազգային

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները մտադիր են վերանայել ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի նկատմամբ դիրքորոշումը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները մտադիր են վերանայել ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի նկատմամբ դիրքորոշումը

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարները հունիսի վերջին Մադրիդում կայանալիք հանդիպմանը կվերանայեն դաշինքի դիրքորոշումը Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ: Այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մայիսի 30-ին իսպանական ABC թերթում հրապարակված հարցազրույցում։

«Մադրիդի գագաթնաժողովն արտակարգ կարևոր նշանակություն կունենա,- ասել Է նա:- Նոր ռազմավակական հայեցակարգը, որը մենք կընդունենք, կարտացոլի անվտանգության նոր իրականությունը»: «Օրինակ, ներկայիս ռազմավարական հայեցակարգը Ռուսաստանի նկատմամբ վերաբերվում Է որպես գործընկերոջ և չի հիշատակում Չինաստանը,- նշել Է Ստոլտենբերգը:- Այժմ, անտարակույս, մենք կքննարկենք ՌԴ-ի ագրեսիվ գործողությունները, ինչպես նաև Չինաստանի վերելքի ազդեցությունը մեր անվտանգության վրա: Մադիդի գագաթնաժողովը կդառնա մեր ամենակարևոր գագաթնաժողովներից մեկը»:

Բացի դրանից, գլխավոր քարտուղարի խոսքով՝ Իսպանիայի մայրաքաղաքում կայանալիք հանդիպմանը կարծարծվեն հարցեր՝ կապված «հարավից ծագող սպառնալիքների» հետ, ինչպիսիք են անկայունությունն ու ահաբեկչությունը: «Աֆրիկայում կայունությունը պետք Է նշանակություն ունենա ամբողջ դաշինքի համար,- ճշտել Է նա:- Մենք որոշումներ կընդունենք դեպի առաջ քայլ անելու համար, այդ թվում ծովում ազդեցության ոլորտի տեսակետից»: Ինչպես կարծում Է Ստոլտենբերգը, հնարավոր չԷ ստույգ ասել, թե որքան կտևի Ուկրաինայի շուրջ հակամարտությունը: «Մենք պետք Է պատրաստ լինենք երկարատև պատերազմին»,- պնդել Է նա:

«Իսպանիան մասնակցում Է ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների համատեղ ջանքերին,- ընդգծել Է գլխավոր քարտուղարը:- Գոյություն ունեն ուկրաինական ուժերի աջակցման բազմաթիվ տեսակներ: Մենք պետք Է շատ զգույշ լինենք՝ խոսելով սպառազինությունների կոնկրետ համակարգերի մասին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական