Միջազգային

Հայտնաբերել են Նեպալում կործանված ինքնաթիռի 14 ուղևորների մարմինները

Հայտնաբերել են Նեպալում կործանված ինքնաթիռի 14 ուղևորների մարմինները

Նեպալում ինքնաթիռի կործանման վայրում երկուշաբթի օրը գտել են 14 ուղեւորների մարմինները. դրանք դատաբժշկական փորձաքննության կուղարկեն երկրի մայրաքաղաք Կատմանդու:

Ավելի վաղ Նեպալի զինծառայողները հաղորդել են, որ լեռներում հայտնաբերել են ինքնաթիռի կործանման վայրը, որը մայիսի 29-ին օդ Է բարձրացել Փոխարա տուրիստական քաղաքից եւ ուղեւորվել Ջոմսոմ: Ինքնաթիռում գտնվում Էր Նեպալի 16, Հնդկաստանի չորս եւ Գերմանիայի երկու քաղաքացի:

«Որոնողա-փրկարարարան ստորաբաժանումները հայտնաբերել են ինքնաթիռի կործանման վայրը»,- բանակի ներկայացուցիչ Նարայան Սիլվալը հաղորդել Է Twitter-ում՝ հրապարակելով բեկորների լուսանկարները, որտեղ հստակ երեւում են ինքնաթիռի համարը եւ լեռան լանջին ցրված մասերը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական