ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հերքել է Վլադիմիր Պուտինի վատառողջ լինելու մասին լուրերը։
ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է. «Նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն օր հայտնվում է հանրության առաջ։ Նրան կարելի է տեսնել էկրաններին, կարդալ ու լսել նրա ելույթները։ Չեմ կարծում, որ ողջամիտ մարդիկ այս մարդու մեջ կարող են տեսնել որևէ հիվանդության կամ վատառողջության նշաններ: Ես դա թողնում եմ նրանց խղճին, ովքեր նման լուրեր են տարածում՝ չնայած ամենօրյա հնարավորություններին՝ համոզվելու, թե ով և ինչ տեսք ունի»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ The Sun-ը հայտնել էր, որ Պուտինը մտադիր է հաջորդ տարվա սկզբին հեռանալ պաշտոնից՝ առողջական խնդիրների պատճառով։