BBC-ին ռեպորտաժ է պատրաստել Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիների մասին։
Գործակալության հետ զրույցում Սոցիալ-տնտեսական հետազոտությունների հայկական կենտրոնից Հայկազ Ֆանյանը նշել է, որ տասնյակ հազարավոր բարձր որակավորում ունեցող ՌԴ քաղաքացիների ժամանումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա. «Մարտին Հայաստանի բնակեցման և սննդի ծառայությունների ոլորտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել է 230% և 30% աճ։ Տեղափոխված ռուսները հիմնել են 1500 ձեռնարկություն, որից 300-ը ընկերություններ են, մնացածը՝ անհատ ձեռնարկատերեր»։
Նշվել է, որ ռուսական պետական հեռուստաընկերությունը ոչ միայն քարոզչություն և ապատեղեկատվություն է տարածել Ուկրաինայում պատերազմի մասին, այլև հաղորդել է Հայաստանում տեղի ունեցած անկարգությունների մասին, որոնք երբեք չեն եղել։
Ընդդիմադիր ցուցարարները վրանային քաղաք են հիմնել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այստեղ էլ Կրեմլի ապատեղեկատվությունը պատրաստի լսարան է գտել։ Դա անհանգստացնում է ՀՀ ժամանած ռուսներին, քանի որ նրանցից ոմանք մտավախություն ունեն, որ Հայաստանը չի կարող լինել այն ապահով ապաստարանը, որն անհրաժեշտ է այլախոհներին: