Միջազգային
Շատ նուրբ իրավիճակ է Հայաստանի համար
Բնական է՝ ով ունի կոնֆլիկտ ցանկանում է դա ակտիվացնել՝ հօգուտ իրեն լուծելու համար
Գերմանիան Ուկրաինային է փոխանցել Mars II համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր
«Ուկրաինան Գերմանիայից ստացել է MLRS Mars II համազարկային կրակի ռեակտիվ կայաններ»,- երկուշաբթի օրը՝ օգոստոսի 1-ին, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։
Իրանն ունի ատոմային ռումբ ստեղծելու հնարավորություն, բայց մտադիր չէ դա անել
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին իրանական Fars News-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանը կառուցողականորեն փոխգործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ. «Դա չի խաթարվել, քանի որ Իրանի ամբողջ միջուկային ծրագիրը, կարողությունները հիմնված են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի երաշխիքների վրա»:
Իրանը ուշադրությամբ հետևում է Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին. Իրանի ԱԳՆ խոսնակ
Անդրադառնալով Իրաքում տեղի ունեցող զարգացումներին՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադրությամբ և զգայունությամբ հետևում է այդ իրադարձություններին, և երկխոսությունը համարում է այս երկրի ներքին խնդիրների լուծման լավագույն միջոցը։
Թուրքիան Ադրբեջանին է փոխանցել ևս 13 միավոր MEMATT ականազերծող մեքենա
Թուրքիան Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը փոխանցել է թուրքական արտադրության ևս 13 միավոր ականազերծող մեքենա (MEMATT): Այս մասինTwitter-ի պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ՊՆ-ն: