Միջազգային

Ավելի քան 7 տարվա ազատազրկում՝ Կապիտոլիումի շենք ներխուժելու համար

Ավելի քան 7 տարվա ազատազրկում՝ Կապիտոլիումի շենք ներխուժելու համար

Կոլումբիայի շրջանի դատարանը 7 տարվա և երեք ամսվա ազատազրկման է դատապարտել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից Գայ Ռեֆիթին, ով 2021թ. հունվարի 6-ին մասնակցել էր Կապիտոլիումի գրավման փորձին։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ սա Կապիտոլիումի գրոհի գործով ազատազրկման ամենամեծ ժամկետն է այս պահին։

Տեխասի բնակիչ 49-ամյա Գայ Ռեֆիթին մեղադրել են այն բանում, որ նա մտել է Կապիտոլիումին հարող տարածք, ամբոխին կոչ արել՝ ճեղքել ոստիկանների պատնեշն ու գրավել շենքը։ Բացի այդ՝ Տեխաս վերադառնալուց հետո նա սպառնացել է որդուն և դստերը, որ չհանձնեն իրեն ՀԴԲ-ին (FBI):

Կապիտոլիումի մոտ Ռեֆիթի գործողությունների տեսագրություններն ուսումնասիրելով, ատենակալները նրան մեղավոր են ճանաչել բոլոր հոդվածներով:

Մեղադրող կողմը պահանջել է՝ Ռեֆիթին դատապարտել 15 տարվա ազատազրկման, սակայն դատավոր Դեբնի Ֆրիդրիխն ավելի մեղմ պատիժ է սահմանել։

Մինչ այս պահը ամենախիստ պատիժը սահմանվել էր Վաշինգտոնի 56-ամյա բնակիչ Մարկ Պոնդերիի նկատմամբ՝ 5 տարվա բանտարկություն. նա մեղադրվում է մի քանի ոստիկանների մետաղյա ձողով ծեծելու մեջ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական