Միջազգային

Աֆղանստանում սպանվել է Ալ Քաիդայի առաջնորդ Այման Զավահիրին

Աֆղանստանում սպանվել է Ալ Քաիդայի առաջնորդ Այման Զավահիրին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում Ալ Քաիդա իսլամիստական խմբավորման առաջնորդ Այման Զավահիրիի սպանության մասին:

Նրա խոսքով. «Արդարադատությունը կատարվեց, և ահաբեկիչների այդ առաջնորդն այլևս չկա։ Մենք երբեք չենք նահանջում»: 

Զավահիրիի գտնվելու վայրը հայտնի է դարձել ամերիկյան հատուկ ծառայություններին այս տարի: Նա թաքնվել  Աֆղանստանի մայրաքաղաքի տանը, և անցած կիրակի իրականացվել է հատուկ օպերացիան. «Երկար ժամանակ մենք Զավահիրիին նկատել ենք պատշգամբում, որտեղ, ի վերջո, հարված է հասցվել նրան»,- պատմել է Բայդենը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական