Միջազգային

Պակիստանի նախկին վարչապետը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

Պակիստանի նախկին վարչապետը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

Իսլամաբադում դատարանը Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանին դատապարտել է 3 տարվա ազատազրկման՝ Թոշահան պետական ​​գանձարանում պահվող թանկարժեք իրերի վաճառքի հետ կապված խարդախության գործով, հայտնում է Dawn տեղական թերթը։

«Շաբաթ օրը Իսլամաբադի դատարանը վճռեց, որ Թոշահանի գործով PTI-ի նախագահ Իմրան Խանի դեմ մեղադրանքները «ապացուցված» են և նախկին վարչապետին դատապարտել է երեք տարվա ազատազրկման», - հայտնում է թերթը:

2023 թվականի մայիսին Պակիստանի դատարանը վերականգնել էր նախկին վարչապետի ձերբակալման հրամանը՝ օտարերկրյա պետությունների ղեկավարներից ստացված նվերները վաճառելու գործով։ Մայիսի 9-ին Իմրան Խանը ձերբակալվել էր Ազգային հաշվետվության բյուրոյի (տնտեսական հետախուզություն) կողմից: Մայիսի 10-ին Իսլամաբադի դատարանը ութ օրով ձերբակալել էր Խանին։ Այնուհետև Պակիստանի Գերագույն դատարանը նրա ձերբակալությունն անօրինական էր համարել և հրամայել էր նախկին վարչապետին անհապաղ ազատ արձակել։ Մայիսի 12-ին Իսլամաբադի Գերագույն դատարանը Խանին գրավի դիմաց ազատ էր արձակել։ Դատավորների կոլեգիան հավանություն էր տվել Խանին գրավի դիմաց ազատ արձակելուն, նախ՝ երկու շաբաթ ժամկետով՝ մինչև մայիսի 26-ը, ապա մի քանի անգամ երկարաձգել էր այն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական