Միջազգային

Էրդողանը կայցելի Պարսից ծոցի երկրներ և Գերմանիա

Էրդողանը կայցելի Պարսից ծոցի երկրներ և Գերմանիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսին ծրագրում է երկրորդ շրջագայությունը Պարսից ծոցի երկրներ, իսկ հաջորդ ամիս նա կմեկնի Գերմանիա։ Այս մասին հայտնում է CNN Türk հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմում իր աղբյուրներին։

Ավելի վաղ Էրդողանը աշխատանքային այցով եղել է Կատարում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում։ Առաջին շրջագայության ընթացքում ստորագրվել են 50,7 մլրդ դոլարի պայմանագրեր։

Ըստ CNN Türk-ի՝ օգոստոսին Էրդողանը պետք է այցելի Բահրեյն, Օման, Քուվեյթ և Իրաք։

Հաղորդվում է նաև, որ սեպտեմբերին Թուրքիայի ղեկավարը կմասնակցի Հնդկաստանում սեպտեմբերի 9-10-ը կայանալիք G-20–ի գագաթնաժողովին, իսկ սեպտեմբերի 18-19-ը ԱՄՆ-ում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Սպասվում է նաեւ, որ աշնան առաջին ամսին նա պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական