Միջազգային

Սողանք՝ Վրաստանի Շովի հանգստավայրում. 11 մահացածներից վեցի ինքնությունը պարզվել է

Սողանք՝ Վրաստանի Շովի հանգստավայրում. 11 մահացածներից վեցի ինքնությունը պարզվել է

Վերջին տվյալներով՝ օգոստոսի 3-ին Վրաստանի Շովիում տեղի ունեցած սողանքի հետեւանքով 11 մարդ է զոհվել։ Մինչ այժմ փրկարարները տարհանել են 210 մարդու, որոնվում է 25 մարդ։

«Այժմ աշխատանքներն իրականացվում են զգուշորեն՝ կենդանի ուժով, տեխնիկայի հետ միասին, քանի որ էլի դիակներ կարող են լինել։ Ինչ վերաբերում է երեկ հայտնաբերված մահացածներին, ապա այս փուլում 11-ից վեցի ինքնությունը պարզվել է», - հայտնել են Վրաստանի կառավարությունից։

Այս պահին գործողությանը մասնակցում է 400 փրկարար եւ 200 զինվոր։ Բացի այդ, ներգրավված են սահմանային ոստիկանության ուղղաթիռներ եւ հատուկ տեխնիկա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական